ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Տաշիր համայնք):
Մասնավորապես՝
– արտադրական տարածքը ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, տաք և սառը ջրով,
– հատակի մակերևույթը եղել է քայքայված, առաստաղը՝ բորբոսնած,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին