Երեկ ուշ երեկոյան ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու կենտրոնում՝ Հայուհու հրապարակի այն հատվածում, որտեղ գտնվում է Արվեստների ակադեմիան։ Միմյանց էին բախվել «Մերսեդես» և «Օփել» մակնիշի մեքենաները, ավտովթարը, ցավոք, դարձել է երկու հոգու մահվան պատճառ։
Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, այս երկու մեքենաների բախման հետևանքով «Օփել»–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և իր հերթին բախվել երկաթե էլեկտրասյանը` վերածվելով մետաղե ջարդոնի։ «Օփել»–ի վրայից գազաբալոնը պոկվել ու շպրտվել է։
Վիրավորներից երկուսը հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել են։
Aravot.am-ի տեղեկություններով, մահացողներից մեկը՝ 1992 թվականին ծնված Հովհաննես Ալեքսանյանն է, որը «Օփել»–ի ղեկին էր։ Նա Պաշտպանության բանակի վաշտի հրամանատար էր, կապիտան։ Մեքենայում, վարորդից բացի, եղել են երկու ուղևորներ, երկուսն էլ Անի կայարան բնակավայրից են։
Նրանց մեկը՝ 1993 թվականին ծնված Հենզել Անտանեսյանը ևս հիվանդանոցի ճանապարհին մահացել է, մյուս ուղևորը՝ Արտյոմ Տոնոյանը, բազմակի վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ նրա վիճակը ծանր կայուն է։
Մեր տեղեկություններով, նրանք վերադարձել են ծննդյան տոնակատարությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ