Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի համար զոհված քաջերի պետական պարգևները հանձնվեցին նրանց ծնողներին և ընտանիքի անդամներին

Մարտ 22,2023 13:20

2022 թ․ սեպտեմբերին հայրենիքի համար մղվող պայքարում արիաբար զոհված տղաների շարքում իրենց անունը ոսկե տառով գրեցին Արագածոտնի մարզի առյուծ զավակները։

ՀՀ Նախագահի հրամանագրով հերոսներին հետմահու շնորհված պարգևները հանձնելու, նրանց անուն առ անուն հիշելու և ծնողներին ևս մեկ անգամ անսահման երախտիք արտահայտելու նպատակով երեկ Աշտարակի մշակույթի տանը տեղի ունեցավ մեծարանքի ցերեկույթ։

Այն կազմակերպել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ։

Մասնակից էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, ՊՆ, մարզպետարանի ու համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հերոսների ծնողներն ու հարազատները, հյուրեր։

Ողջունելով ցերեկույթի մասնակիցներին՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց, որ բոլորիս խոսքն ու գործը պետք է արժանի դառնան մեր հերոսների այն սխրանքներին, որի շնորհիվ այսօր մենք ապրում ու արարում ենք։

«Նրանք հավերժ ու փառքով իրենց անունը թողեցին մեր նորագույն պատմության էջերում՝ դառնալով հայրենասիրության վառ դրոշակակիրներ։ Խոնարհումս ձեզ, սիրելի՛ ծնողներ, ձեր զավակներն անմահ են»,-իր խոսքում ասաց մարզպետը։

Մեր 24 քաջերի պետական պարգևները՝ «Արիության մեդալ», «Մարտական ծառայության մեդալ», «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», հանձնեցին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՊՆ բարձրաստիճան սպաներ։ Անուն առ անուն ներկայացվեց հերոսների փառավոր կենսագրությունը։

Գլուխ ենք խոնարհում․ անմա՛ր փառք․․․

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031