Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետի ընտրություններում կարելի է ալյանսներ ստեղծել մրցակիցների հետ եւ ՔՊ-ին դուրս թողնել․ քաղտեխնոլոգ

Մարտ 22,2023 12:41

Քաղտեխնոլոգ եւ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը դժվարանում է ասել, թե Երեւանի քաղաքապետի ընտրությունները կլինեն արտահե՞րթ, թե՞ հերթական: Նրա խոսքով, «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու համարվող Տիգրան Ավինյանի վարկանիշը, ինչպես ցույց են տալիս հարցումները, բարձր չէ, քանի որ իշխող ուժի ներսում էլ ներկլանային գզվռտոց կա այդ պաշտոնի համար: «Որպեսզի որոշակիություն եւ կոնսոլիդացիա լինի, իշխանությունը գնաց արդեն նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին: Իսկ սա նշանակո՞ւմ է, արդյոք, որ կգնան արտահերթ ընտրության, թե կլինի հերթական ընտրություն, կարծում եմ, մոտակա օրերին պարզ կլինի եւ ինֆորմացիա կստանանք: Ես, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ արտահերթ ընտրության հստակ որոշումը չկա, որովհետեւ եթե որպես հիմք դիտարկում ենք վարկանիշերը, ապա գործող փոխքաղաքապետի վարկանիշը, որը խնդիր ունի քարոզչական տեսակետից հասարակությանը ներկայանալ որպես Երեւան քաղաքում հարցեր լուծող, այդքան էլ բարձր չէ: Եվ ասել, որ եթե լինի արտահերթ ընտրություններ ու ինքը միանշանակ հաղթելու է, իսկ հաղթել ՔՊ-ի պարագայում նշանակում է 50+1 տոկոս ձայն վերցնել, առայժմ դժվար է:

Մյուս թեկնածուները, որոնք մասնակցելու են ընտրություններին, ես չեմ կարծում, թե իլյուզիաների մեջ են, որ ինչ-որ մի թեկնածու միանգամից 50+1 ձայն կվերցնի: Այնտեղ ավելի շատ այլ տարբերակներ են նայում: Ասենք, հետագայում ալյանսներ ստեղծել, ինչպես հիմա սովորաբար լինում է ՏԻՄ ընտրություններում: Վերջին երկու տարին ցույց է տալիս, որ ամենեւին էլ պարտադիր չէ, որպեսզի ձայներով առաջին տեղը գրավես: Կարելի է պայմանավորվելով ալյանսներ ստեղծել, ինչը հաջողությամբ անում էր նույն «Ապրելու երկիրը», որը համայնքներում կարողանում էր պայմանավորվել նախկին մրցակիցների հետ եւ ՔՊ-ին իշխանական լծակից դուրս թողնել»,-ասում է Վիգեն Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031