Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդիկ, ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել, Սեդա Սաֆարյանին արդարացնում են. Ագնեսա Խամոյան

Մարտ 22,2023 12:38

ԱԺ նիստում շարունակվում է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քննարկումը: Այն հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ընդգծեց Սաֆարյանի խախտման հարցով ՔՊ-ականների գնահատականները՝ մոռացություն, անփութություն, տեխնիկական խնդիր. «Իրավիճակը ավելի փորձեց գեղեցկացնել Սերգեյ Բագրատյանը՝ էմոցիոնալ հարցադրում հնչեցնելով, թե ի՞նչ եք հետապնդում: Պարո՛ն Բագրատյան, ի՞նչ էին հետապնդում ձեր կողքին նստած գործընկերները, երբ ձեր նախկին կուսակցության ղեկավարին էին գրեթե նույն հիմքով զրկում անձեռնմխելիությունից: Ու այս ձեւակերպումները անում են իշխանական պատգամավորներ, մարդիկ, ովքեր Հրայր Թովմասյանի նվիրած գրիչից մի ամբողջ լեգենդ են հյուսել, ովքեր դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները դադարեցրել են, որովհետեւ 1 օր զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Ըստ նրա, քանի որ Սեդա Սաֆարյանը ընդդիմադիր չէ ու իրենց համար ոչ ցանկալի անձանց ցուցակում չէ, նրա խախտումը որակում են անփութություն եւ մոռացություն. «Դուք փաստում եք, որ Սեդա Սաֆարյանը թույլ է տվել խախտում, թող գնա հարցը ՍԴ, ՍԴ-ն որոշի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031