Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյանի հայրն այլևս ձկնաբուծական ընկերության բաժնետեր չէ. «Հետք»

Մարտ 22,2023 12:34

«Հետք». Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի հայրը` Գևորգ Թորոսյանը, օրեր առաջ` մարտի 16-ին, դուրս է եկել «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ից, որտեղ ուներ 80% բաժնեմաս: Այժմ ընկերության միակ բաժնետերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է` Սարգիս Թադևոսյանը:

Չնայած որ Արսեն Թորոսյանի հայրը դուրս է եկել ընկերությունից՝ կարող ենք ենթադրել, որ այն ձևական է` հաշվի առնելով վերջին ամիսներին նրա անվան շուրջ շրջանառվող լուրերը` նախարար եղած ժամանակ «Covid-19»-ի դեմ պայքարի ընթացքում նախարարության աշխատակիցների իրականացված յուրացումների, ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ: Յուրացումների փաստով քրեական գործ է հարուցվել, կալանավորվել են նախարար Թորոսյանի տեղակալը, այլ պաշտոնյաներ:

Գրել էինք, որ հիմնադրումից ամիսներ անց «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերը փոխվել են: 2021թ. հոկտեմբերի 19-ից ընկերության 80% բաժնեմասը պատկանում էր Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը: Վերջինս նույնպես պաշտոն է զբաղեցրել Արագածոտնի մարզպետարանում: 2016թ. նշանակվել է Արագածոտնի արդեն նախկին մարզպետ ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանի օգնականի պաշտոնում: Օգնականի պաշտոնից ազատվել է 2017թ. օգոստոսի 11-ին: Մինչ այդ էլ աշխատել է հարկային մարմնում:

Մեր հրապարակման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031