Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թալանչի պաշտոնյաներին ուզում են զուգահեռ տանեն հետհեղափոխական պաշտոնյաների հետ». Հակոբ Արշակյանը շարժում է որակում իրենց ունեցվածքի մասին բարձրաձայնելը

Մարտ 22,2023 12:18

Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Այն հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ելույթում դժգոհեց, որ ՔՊ պատգամավորներն այս հարցի քննարկմանը իրենց խմբակցության քարտուղարից հետաքրքրվում են, թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով իրենց պատգամավորներից քանիսն են անցնում. «Ձեր իշխանության մի ներկայացուցիչ էլ լրագրողների վրա գոռում էր, ասում էր՝ հետ բերեք թալանվածը: Ձե՞զ ինչ կա, ձեզ մնա՝ վաղը իմ կանացի պայուսակից էլ մասսայական ոչնչացման զենք կգտնեք: Ես չեմ հասկանում, դուք պատգամավորական հարցում ուղարկելու ձե՞ւը չգիտեք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք, ոստիկանության տեղը չգիտե՞ք: Ես ձեր համար վատ նորություն ունեմ, ժողովուրդ ջան, 5 տարի իշխանություն եք ու պատերազմից մինչեւ ՍԴ-ի զավթում ամբողջությամբ կրում եք պատասխանատվությունը: Ես հասկանում եմ, որ հիմա դահլիճում շատ եք, ոստիկանությունը, ուժայինները ձեզ են պաշտպանում ու այդ պատասխանատվության պահը ահավոր հեռու է թվում, բայց դա անխուսափելի է: Գալու է այդ պատասխանատվության պահը»:

Ընդդիմադիրի այս ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ, նիստը վարող Հակոբ Արշակյանը, որը շարժում որակեց տեղի ունեցող իրադարձությունները. «Այո, պատասխանատվության պահը գալու է եւ եկել է: Ինչ է տեղի ունենում՝ թիրախավորվել է 2 ուղղություն՝ պետական պաշտոնյաներին իրենց վարկային միջոցներով ձեռք բերված գույքը վերագրել որպես հարյուր հազարավոր դոլարների ունեցվածք: Ո՞ւ, հայտնի չէ, որ ժամանակակից բանկային համակարգում, չունենալով ունեցվածք, կարելի է ձեռք բերել գույք՝ ունենալով 10 տոկոս կանխավճար եւ ստաբիլ եկամուտ: Եվ սա բերել ներկայացնել, որ նոր պաշտոնյան ձեռք է բերել 200 հազար դոլարանոց սեփականություն, կարծում եմ, իրականությունից կտրված է, սին է եւ բոլորը դրա մասին գիտեն: Սրանով փորձում են տարիներով ՀՀ պետական բյուջեի հաշվին հարստացած եւ տասնյակ միլիոնավոր դոլարների գույքեր եւ այլ միջոցներ ձեռք բերած թալանչի պաշտոնյաներին ուզում են զուգահեռ տանեն հետհեղափոխական պաշտոնյաների հետ: Երկրորդ բանը, որ ուզում են անեն, թիրախավորվում է դատաիրավական համակարգը: Այնտեղ, որտեղ ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված հարցեր են քննարկվում: Հետեւությունները թողնում եմ մեր քաղաքացիներին: Այո, գալու է ժամը եւ այո, վերադարձվելու են ՀՀ-ից, բանակից թալանված բոլոր գույքը, միջոցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031