ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ապաէսկալացնել իրավիճակը: Այս մասին մարտի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին:
«Մենք բոլոր կողմերին ապաէսկալացման կոչ ենք անում: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, այլ ուզում ենք, որպեսզի բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»,- ասել է Քիրբին:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը վտանգ է տեսնում տարածաշրջանում ռուսական 2000-անոց խաղաղապահ ուժերի ներկայության մեջ, Քիրբին ասել է, որ պատրաստ չէ այդ հարցին պատասխանել և որևէ այլ բան հարցի վերաբերյալ չի կարող ասել:
Հիշեցնենք, երեկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ մի քանի օր առաջ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ