Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն աստիճանաբար այնպիսի պայմաններ է առաջ քաշում, ինչը բանակցային գործընթացը հեռացնում է վերջնական ստորագրման փուլից. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 22,2023 11:35

Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի բովանդակային կողմից բացահայտում արեց Ալիեւը օկուպացված Թալիշում իր դեմ կանգնած ադրբեջանցի զինծառայողներին ուղղված ելույթում՝ հայտարարելով, թե Հայաստանն Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի մաս, իսկ սահմանագծումն իրականացվի իրենց պահանջով, այլապես խաղաղության պայմանագիր չի լինի: Այլ կերպ ասած՝ Բաքվի բռնապետը հերթական անգամ սպառնում է պատերազմով՝ միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու նպատակով:

Հոռետեսական սցենարների զարգացման հավանականության ֆոնին այսօր ուրվագծվում է հստակ միտում՝ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունն աստիճանաբար այնպիսի պայմաններ է առաջ քաշում, ինչը բանակցային գործընթացը հեռացնում է վերջնական ստորագրման փուլից: Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների երաշխավորներից է՝ այսօր արդեն ՌԴ-ի հետ միասին, բայց ոչ նրա փոխարեն որոշում ընդունողը:

Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի տարածքի նախկին բնակության վայրեր ադրբեջանցիների վերադարձի պայմանը, ինչը միանշանակ ենթադրում է նաեւ հայ բնակչության վերադարձ Ադրբեջանի իրենց պատմական բնակության վայրեր, ընդհուպ՝ մինչեւ Բաքու: Այստեղ կա նաեւ մեկ այլ հարց, որը պակաս կարեւոր չէ. ադրբեջանցիները հիմնականում վաճառել են Հայաստանում գտնվող իրենց տները եւ հեռացել, մինչդեռ հայերը Ադրբեջանից հիմնականում փախել են իրենց կյանքերը փրկելու նպատակով, եւ նրանց ունեցվածքն այդ երկիրը յուրացրել է ու տրամաբանորեն պետք է վերադարձնի:

44-օրյա պատերազմը եւ դրանից հետո չդադարող ռազմական սադրանքներն առավել քան բավարար հիմքեր են տալիս պնդելու, որ մոտ ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների համակեցությունն անհնարին է, դրա համար առնվազն ժամանակ է պետք, ինչպես նաեւ պաշտոնական Բաքվի համապատասխան կառուցողական պահվածքն է պահանջվում: Հակառակ դեպքում ստացվում է, որ ադրբեջանական կողմի առաջ քաշած հերթական պահանջն ընդամենը խաղաղության պայմանագրի ստորագրումը տորպեդահարելու նպատակ է հետապնդում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031