Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը:
Չորրորդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիներից հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, որն, ընդ որում, պարտության մատնեց ադրբեջանցի Գունայ Մամմադզադային, եւ Աննա Սարգսյանը:
Այսօր կայանալիք հինգերորդ տուրից առաջ Լիլիթն ու Էկինան ունեն 3,5-ական միավոր եւ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի առաջատարների տասնյակում: Լրացուցիչ գործակիցներով Լիլիթ Մկրտչյանը 4-րդ տեղում է, Էլինա Դանիելյանը՝ 7-րդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ