Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ, ձեր կողքին ենք». Երթ Ջավախքում՝ հաջակցություն Արցախի. JAMnews

Մարտ 22,2023 10:58

JAMnews. Մարտի 21-ին Ախալքալաքում «Զորի Զորյան» երիտասարդական և Ջավախքի պատանեկան միության անդամները երթ իրականացրին՝ հաջակցություն Արցախի ու արցախահայության։ Ինչպես նաև «Զորի Զորյան» միության անդամները նամակ ուղարկեցին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանին:

Երթի մասնակիցները Ախալքալաքում հայկական ու վրացական դրոշներով, հայերեն ու վրացերեն՝ «Բացել Արցախի կյանքի ճանապարհը», «Արցախ, մենք ձեր կողքին ենք», «Արցախ, շրջափակված 100 օր», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներով, Երիտասարդական կենտրոնից շարժվեցին նախ դեպի քաղաքապետարան, այնուհետև՝ դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ:

Երիտասարդները «Զորի Զորյան» երիտասարդական միության անունից նամակ փոխանցեցին Վրաստանի խորհրդարանի հայազգին պատգամավոր Սամվել Մանուկյանին:

Նամակում մասնավորապես գրված է. «Արցախում հումանիտար աղետ է: Ներկա աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ գերտերությունները զբաղված են քաղաքական առևտրով, իրենց շահերից ելնելով, անգամ անտեսվում է Հաագայի միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշումը:

Ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, երբ Ադրբեջանն առհասարակ անտեսում է այս որոշումը, իսկ գերտերությունները և միջազգային կազմակերպությունները հրաժարվում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:

Պարո՛ն Մանուկյան, հաշվի առնելով, որ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, խնդրում ենք Ձեզ, մեր երկրի՝ Վրաստանի կառավարության մոտ բարձրացնել վերոնշյալ խնդիրը, և հնարավորության սահմաններում, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցությունների և միջնորդության միջոցով կանխվի հումանիտար աղետը, ինչպես եղավ 2021թ.-ի հունիսին, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ, Բաքվի բանտերից ազատ արձակվեցին 15 հայ ռազմագերիներ»:

Արցախին ու արցախահայությանը զորակցող ակցիայի մասնակիցները Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում վանկարկում էին՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:

«Կարևոր է, որ Ադրբեջանում իմանան, որ Վրաստանում կան հայեր, որոնք չեն ընդունում Ադրբեջանի գործողությունները: Արցախը պետք է ապաշրջափակվի, այսպես երկար չի կարող շարունակվել», – JNEWS-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց «Զորի Զորյան» երիտասարդական միության պատասխանատու Չաուշ Սամվելյանը:

Աղունիկ ԱՅՎԱԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031