Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից. պետության ֆինանսատնտեսական քաղաքականությունը պետք է վերանայվի. Գուրգեն Ներսիսյան

Մարտ 22,2023 10:31

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅՎԻ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ

Արդեն քսան օր է, ինչ զբաղեցնում եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք ու ժամանակ է տրամադրվում Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և հետևանքները մեղմելու գործին: Այդ ամենին զուգահեռ փորձ է արվում իրագործել նաև այն կարճաժամկետ ծրագրերը, որոնք անհրաժեշտ են երկրի բնականոն կյանքը վերականգնելու և նվազագույն պայմաններն ապահովելու համար:

Ամեն ծրագիր կամ գործընթաց քննարկելիս ի հայտ են բերվում պետության կողմից անարդյունավետ կամ ոչ անհրաժեշտ սուբսիդավորման դեպքեր, փոխառություններ, ֆինանսավորումներ և այլն: Իմ կողմից գրեթե ամեն օր դադարեցվում կամ կրճատվում են այդպիսի ֆինանսական ծախսերը, իսկ կասկածահարույց կամ չհիմնավորված գործարքների կապակցությամբ տրվում են լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու հանձնարարություններ:

Պետք է հրաժարվել ամեն քայլափոխի պետական բյուջեն ծանրաբեռնելու մոտեցումից և պետական ծրագրերը կառուցելիս պետական միջոցները դիտարկել բացառապես որպես խթանիչ, օժանդակող գործիք:

Սոցիալական աջակցության ծրագրերը պետք է իրագործել այնպես, որ դրանից օգտվեն իրական շահառուները, իրականում սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031