Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բլինքենը՝ Ալիևին. Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չունեն ռազմական լուծում

Մարտ 21,2023 22:44

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Պետքարտուղարության հաղորդման համաձայն պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում առաջարկելու համար։

«Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։ Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր ավտոմեքենաների համար։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է համագործակցության շարունակություն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հարցում», նշված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031