Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրավիչ վերնագիր դնելու համար գրում են, որ պաշտոնյան տուն չուներ ու հիմա տուն առավ»․ Հայկ Կոնջորյան

Մարտ 21,2023 22:00

«Ես գիտեմ, որ բոլոր այդ հրապարակումները մանրամասն ուսումնասիրում են իրավապահները։ Շատ կոնկրետ հանձնարարական կա, որ որեւէ հրապարակում չանտեսվի, մանավանդ այն, ինչ վերաբերում է մեր իշխանության ներկայացուցիչներին։ Դա նաեւ մեր քաղաքական հանձնառությունն է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պաշտոնյաների ունեցվածքի եւ կարողությունների մասին մամուլի հրապարակումներին։

«Գրավիչ վերնագիր դնելու համար գրում են, որ պաշտոնյան տուն չուներ ու հիմա տուն առավ։ Հետո պարզվում է, որ տունը գնել է հիփոթեքով, ինչպես ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Այսինքն, մեծ մասի դեպքում դնում են վերնագիրը, որն ավելի շատ կդիտվի։ Նպատակն այն է, որ հայելային արտապատկերում անեն նախկին իշխանության եւ մեր միջեւ՝ հանրությանը ցույց տալու համար, որ իրենք էլ են նրանց նման։ Մինչդեռ մեծամասնությունն այդ դեպքերի հիփոթեքով գնված բնակարաններն են»,-համոզմունք հայտնեց Հայկ Կոնջորյանը։

Նրա խոսքով՝ շատ ուրախալի է, որ բարձրաստիճան պաշտոնյաները հիփոթեքով տուն են գնում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Գիտենք, որ գրավիչ վերնագրերի հիվանդություն է տարածված, բայց տարածված են նաև ոչ գրավիչ պաշտոնյաների տափակախոսությունները։ Պաշտոնյաներ, որոնք սպիտակ վերնաշապիկով, կարմիր փողկապով, աղվամազային մտածողությամբ, արագ կուսակցափոխությամբ և ինքնապարգևատրվող կերակրատաշտով փորձում են ինքնահաստատվել արդի իշխանության հարմարավետ խոռոչներում, խոռոչավորելով պետական կառավարման ներկա համակարգը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031