«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրվել Անահիտ Մանասյանը։ Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գործող տեղակալն է, ըստ մամուլի տեղեկությունների՝ նրա մտերիմ ընկերուհին։ Որոշումն այսօր կայացվել է ՔՊ-ի փակ նիստում։ «Համարում ենք, որ տիկին Մանասյանն իր մասնագիտական կարողություններով եւ արժեհամակարգով այն թեկնածուն է, որը կարող է լինել մարդու իրավունքների պաշտպան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե ՔՊ-ն իր համար ցանկալի թեկնածու է ընտրել այդ պաշտոնի համար․ «Մենք շատ պաշտոններում ենք թեկնածուների ընտրել, որոնք շարունակում են հանդես գալ հայտարարություններով, որոնք այդքան էլ իշխանության սրտով չեն։ Բայց մենք հասկանում ենք, որ անկախ մարմինների հետ գործ ունենք։ ՄԻՊ-ը պիտի իրականացնի սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Նա չի կարող կաշկանդվածություն ունենալ։ Նույն կերպ Քրիստինե Գրիգորյանն իր աշխատանքի ընթացքում փաստեց, որ կաշկանդվածություն չունի։ Հետեւաբար, ընտրվելու դեպքում տիկին Մանասյանն էլ է իրացնելու իր լիազորությունները»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Վարչապետի օգնական դատախազուհի + դատախազուհու ՄԻՊ ընկերուհի + ԱՄՆ-ում թարգմանիչ ՀՀ դեսպանուհի + Պետրոսի կողակից նախարարուհի։ Սա ՔՊ-ստան է և վերջ։ Սրա արդյունքում մեր թշնամիները հոգնում են մեզ ծաղրելուց, մենք հոգնում ենք պետրոսներին լսելուց, դատավորները հոգնում են դատախազուհուն օրենք բացատրելուց, իսկ աշխարհը հոգնում է մեր անլրջությունը մեզ բացատրելուց։