Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում տիկնիկային արվեստի օրը նշանավորվեց առաջնախաղով

Մարտ 21,2023 20:45

Այսօր տիկնիկային արվեստի միջազգային օրն է։ Այն տոնելու առաջարկն առաջին անգամ հնչեցվել է դեռևս 2000 թվականին Մագդեբուրգում` իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից:

Ստեփանակերտում «Ծիլ» տիկնիկային ստուդիան իր որդեգրած արվեստի ճանապարհի սկզբունքներին հավատարիմ փոքրիկ հանդիսատեսին Արցախի բարբառով ներկայացրել «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը (Բեմադրությունը` Արմեն Գաբրիելյանի, նկարչական ձևավորումը` Իրա Թամրազյանի, երաժշտական ձևավորումը` Ծովինար Մարգարյանի)։

Ներկայացումը բեմադրել է ստուդիայի ղեկավար, Շուշիի Մ. Խանդանյանի անվան պետական թատրոնի դերասան Արմեն Գաբրիելյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տիկնիկային արվեստը բոլոր ժամանակներում ակտուալ է և փոքրիկների ժամանցի լիիրավ կազմակերպման միջոց լինելուց բացի կրթադաստիարակչական կողմեր ունի։

-Մենք պետք է նպաստենք հայեցի, գրագետ, մարդկային բարձրագույն որակներ ունեցող նոր սերունդ ունենալու գործընթացին։ Եվ թատրոնը հրաշալի միջոց է փոքրիկների մեջ հետաքրքրություն սերմանելու, նոր ու կարևոր բաներ սովորեցնելու և լիարժեք արդյունք ունենալու համար,- նշեց Արմեն Գաբրիելյանը, ավելացնելով, որ հաճույքով է աշխատում երեխաների հետ,- Ինձ համար այս աշխատանքը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է, որովհետև աշխատում ես տարբեր բնավորություններ, խառնվածք ու յուրահատուկ մտածելակերպ ունեցող երեխաների հետ, նրանց տանում գեղագիտական ճաշակի ձևավորման ճանապարհով։ Նրանք բոլորն էլ հասկանում են, որ արվեստում, հատկապես տիկնիկային արվեստում անմնացորդ սերն ու նվիրումը պարտադիր պայմաններ են,- եզրափակեց զրուցակիցս։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031