Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Դանիելյան․ «Քանի կա Նիկոլ Փաշինյանը եւ նրա հռետորաբանությունը, որը շատ նման է Ալիեւի հռետորաբանությանը, մենք ունենալու ենք խնդիրներ»

Մարտ 21,2023 20:15

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադարձավ արդեն 100 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցին։ «Խորհրդանշական օր է այսօր։ Արդեն 100-րդ օրն է՝ փակված է Արցախի կյանքի միակ ճանապարհը։ Եվ մենք հստակ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ավելի օրակարգային, կենսական  է՝ բացել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, քան Հայաստանը եւ Արցախը կապող միակ ճանապարհը։

Ակնհայտ է, որ քանի կա Նիկոլ Փաշինյանը եւ նրա հռետորաբանությունը, որը շատ նման է Ալիեւի հռետորաբանությանը, մենք ունենալու ենք նման զարգացումներ եւ նման խնդիրներ։ Այսինքն, նրանք անում են սեփական օրակարգի շուրջ քայլեր, որոնք բերում են աղետի, մարդկային եւ տարածքային նոր կորուստների։ Այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքը եւս վտանգի տակ է՝ չհաշված այն տարածքները, որոնք օկուպացված են ադրբեջանական զինուժի կողմից։ Վտանգված է նաեւ Երեւանը, որովհետեւ մեր հարեւան պետության ղեկավարը րոպե չի կորցնում՝ հայտարարելու, որ Հայաստանի Հանրապետությունը, ընդհուպ մինչեւ Երեւանը, որը նրանց համար Էրիվան է․ իրենց պատմական հայրենիքն են։ Այդ մարդկանց հետ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, խոսում է դիվանագիտական հաջողությունների մասին։

Մի քանի օր առաջ մենք ականատեսը եղանք Փաշինյանին ուղղված Ալիեւի վերջնագրին առ այն, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք պահպանվի, պետք է Արցախն ընդունի Ադրբեջանի կազմում, ընդունի դեմարկացիա եւ դելիմիտացիա այն պայմաններով, որը առաջ է քաշում ադրբեջանական կողմը։

Այսինքն, կարող ենք փաստել, որ մեր ունեցած տեղեկությունները, որ հրապարակել էր մեր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, թե  Եվրոպայում քննարկումներ են ծավալվել այն մասին, որ անվտանգության եւ  Արցախի շուրջ բոլոր հարցերով պետք է զբաղվի Ադրբեջանը եւ Նիկոլ Փաշինյանը դրան համաձայնել է, այսօր տեսնում ենք, որ դա է ճշմարտությունը եւ նրանք քողարկում են այն»,-ասաց Հենրիխ Դանիելյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031