Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս փողը վերցրեք, ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք». վարորդը 60 հազար դրամ է նետել պարեկների ավտոմեքենայի մեջ. Shamshyan.com

Մարտ 21,2023 17:42

Shamshyan.com. ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հենրիկ Աբրոյանն ու Անդրանիկ Չոբանյանն այսօր՝ մարտի 21-ին, ժամը 00։30-ի սահմաններում Պռոշյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատում են, որ Porsche Cayenne մակնիշի 07 GT 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը սխալ ձևով է շարքերի վերադասավորում կատարում։

Պարեկները կանգնեցնում են վարորդին, նրանից պահանջում վարորդական իրավունքի վկայականն, ապա, քանի որ կասկած է առաջանում, որ հնարավոր է՝ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, նրանից պահանջում են սթափության թեստ հանձնել։

Վարորդ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Ալեքսանդր Բ․-ն, հրաժարվում է սթափության թեստ հանձնելուց, սկսում է համոզել պարեկներին, որպեսզի իրեն բաց թողնեն։ Սակայն տեսնելով, որ պարեկները պնդում են, որ պետք է նա անպայման հանձնի սթափության թեստ, նա գրպանից հանում է 3 հատ 20 հազարանոց ՀՀ թղթադրամ, գցում պարեկների ծառայողական ավտոմեքենայի մեջ, ասում․ «Տղե՛ք, էս վերցրեք, դուք ինձ չեք տեսել, խմածությանս պահն էլ ջրեք, թող գնա»։

Պարեկները նրան տեղափոխում են Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվում է սթափության փորձաքննության։ Պարզվում է, որ նա եղել է ոչ սթափ։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031