Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիրն իրեն թույլ է տալիս այլոց մեղադրել դավաճանության մեջ, երբ, մի ժամ առաջ զանգել էր եւ Արցախի հրամանատարներին կոչ էր անում տանկերը պտտել դեպի Երեւան». Արթուր Հովհաննիսյան

Մարտ 21,2023 17:28

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խոսեց այսպես կոչված 5-րդ շարասյան մասին. «Խոչընդոտները շատ են, դրանց թվում են կազմակերպված եւ երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են մեր պետության հիմքերը՝ հասնելով ընդհուպ ամենաբարձր պաշտոնների, իրենց արմատները գցելով հասարակական, քաղաքական, անվտանգային եւ հնարավոր բոլոր ոլորտներում: Անկախության դեմ 5-րդ շարասյան արշավը չի դադարել»:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո ահագնացել է հակապետական տարրերի գործունեությունը՝ հասնելով մինչեւ ռազմի դաշտ, հասնելով անբարոյականության եւ հայրենադավության գագաթնակետին. «Հիմա այդ պայքարը խաղաղության դեմ է, որովհետեւ երբ չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն, ինքնիշխանությունն էլ վտանգված է: ՀՀ թիվ մեկ ամբիոնը ՀՀ ընդդիմադիր պատգամավորների կողմից ավելի շատ օգտագործվում է պետական շահի դեմ, քան կողմ: Կամ մեկ այլ ընդդիմադիր իրեն թույլ տալիս այլոց մեղադրել դավաճանության մեջ, երբ, օրինակ, դրանից մի ժամ առաջ զանգել էր եւ Արցախի հրամանատարներին կոչ էր անում տանկերը պտտել դեպի Երեւան: Հիմա էլ Հայաստանին են մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, ընդհուպ մինչեւ Լաչինը փակելու մեջ: Սիրելի՛ քաղաքացիներ, ունենք պատմական հնարավորություն վերջ դնելու ընդհուպ մինչեւ մեր պետության հիմքեր հասնող ստին ու կեղծիքին»:

Նրա գնահատմամբ, մեր երկրում հիմա տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնց մասին երազել անգամ չէինք համարձակվի 2018-ից առաջ, մենք իրավունք չունենք թուլանալու եւ տրվելու օտարերկրյա ազդեցության քաղաքական գործիչների, լրատվականների դավադրություններին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031