Բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականն ավարտեց մրցելույթները Հնդկաստանում ընթացող մարզաձեւի աշխարհի առաջնությունում։ Այսօր մեր աղջիկներից Սոնա Հարությունյանը մեկնարկային մենամարտում զիջեց տայպեյցի մրցակցին։ Աշխարհի առաջնությունում իրենց երկրորդ մենամարտն անցկացրին Անուշ Գրիգորյանը եւ Էլիդա Քոչարյանը, սակայն, ավաղ, նրանք էլ անհաջողության մատնվեցին ու Հայաստանի հավաքականի համար աշխարհի առաջնությունն ավարտվեց։ Վեց մասնակիցներից միայն երկուսին հաջողվեց հաղթահարել մեկնարկային մենամարտերի արգելքը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ