Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության պայմաններում՝ համատարած բոլորին դավաճան անվանել. Տիգրան Աբրահամյան

Մարտ 21,2023 17:08

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Ադրբեջանը պատերազմի սպառնալիքն աստիճանաբար վերածում է մահակի՝ իր ժողովրդին նախապատրաստելով ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի. «Այն քայլերը, որն իշխանությունն իրականացնում է գետնի վրա, ցույց է տալիս, որ կա՛մ իշխանությունը լավ չի պատկերացնում, թե մեզ ինչ ծանր հարված է սպասվում, կա՛մ այդ ամենը հասկանալով՝ նպատակաուղղված դաշտ է նախապատրաստում նոր, ծանր կորուստների համար: Ինչո՞ւ դաշտ նետվեց դավաճանների, 5-րդ շարասյան թեման, ո՞ւմ համար էր ձեռնտու պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության պայմաններում՝ համատարած բոլորին դավաճան անվանել, նույնիսկ այն պայմաններում, երբ թիրախավորված անձանց, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ կամ համապատասխան հոդվածներով քրգործեր չկան, կամ դատավճռի փուլ չեն հասել: Դեպքեր ենք ունեցել, երբ պետական դավաճանության հոդվածով հաղորդագրություն են տարածել, ավելի ուշ գործը կարճվել է, վերոնշյալ զինվորականը վերականգնվել է զինված ուժերում: Ո՞ւմ է պետք այս ծանր ժամանակահատվածում վարկաբեկել, որեւէ մեկի ծանր հանցագործությունը ուղղակի կամ անուղղակի կերպով տարածել բանակի եւ զինվորականության վրա:

Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը: Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու իր էներգիան անմնացորդ հայրենիքին նվիրելու ձգտումը: Այն քրեական գործը, որով անցնում է գեներալը,մեկ բառով կոչվում է փուչիկ»:

Նա խոսեց զինվորականների նկատմամբ հետապնդումների մասին ու ասաց, որ այս իշխանության պարագայում գնահատվում է ոչ թե փորձառությունը, նվիրվածությունը, այլ ծառայամտությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031