Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չարժի խաղաղության պայմանագրի մասին խոսել, ինչպես Փաշինյանը, հետո ասել՝ վա՜յ, չստացվեց»․ Հայկ Մամիջանյան

Մարտ 21,2023 16:08

«Հարցադրումը խնդիր է պարունակում։ Ծաղկամանը կոտրում են, հետո գնահատում, թե ինչ որակի սոսնձով է այն կպցվել․․․Ընթացքում ահռելի բաներ կարող էին արվել, որոնք չեն արվել, բայց մինչեւ այդ նոյեմբերի իննի փաստաթղթից շեղվելով՝ հանձնվել է Բերձորը ժամանակից շուտ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր արձագանքելով հարցին, թե Արցախի շրջափակման 100-րդ օրն է լրացել, ի՞նչ չի արել այս ընթացքում ՀՀ իշխանությունը, որ պետք է աներ՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«ՀՀ-ն բացարձակ ձայնազուրկի իրավիճակում հայտնվեց միջազգային գործընթացներում։ ՀՀ-ն հիմա ունի միջազգային քաղաքական-իրավական ինստիտուտների հայտարարություններ՝ որպես զենք, եւ պարտավոր էր ամեն ինչ անել, որ դրանք իրագործվեն»,-նշեց Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պատասխան գործողություններ կարող էր ձեռնարկել Լաչինի միջանցքի հետ կապված․ «Միջազգային հարթակներում ամեն ինչ պետք է արվեր, որպեսզի միջազգային դատարանի որոշումը կատարվեր։ Կանխատեսելի եւ հուսալի գործընկեր էր պետք լինել դաշնակցի համար, որ աջակցեին։ Սա է պատասխանողի տրամաբանությունը․ երբ Ադրբեջանն ինչ-որ բան է անում, պետք է հակազդել կամ հետեւանքները վերացնել։ Կարելի է նաեւ հասկանալ, որ եթե աշխարհակարգը փլուզվում է, չարժի երկարաժամկետ խաղաղության պայմանագրի մասին խոսակցություն տանել, խաբեությամբ ձայներ կորզել, ինչպես Փաշինյանը, հետո ասել՝ վա՜յ, չստացվեց։ Մի միջազգային գործընկեր մի անգամ ասաց, որ եթե ինքնորոշման իրավունքից չեք խոսում, էլ ի՞նչ «ԼՂ ժողովրդի անվտանգություն ու իրավունքներ» եք ասում։ Այդ հանդիպմանը ՔՊ-ականներ էլ էին ներկա։ Ուստի այս իշխանության ուղերձներն անգամ միջազգային գործընկերների համար են անհասկանալի։ Արցախի անվտանգության իրացման միակ տարբերակն ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Մնացածն այս կամ այն քաղաքական գործչի դեմքն ու աթոռը փրկելու համար են»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031