Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամոթալի է, որ Ալեն Սիմոնյանը չի բացառում Ադրբեջանի «վերաինտեգրման» օրակարգի հավանականությունը»․ Մամիջանյան

Մարտ 21,2023 14:56

«Ամոթալի է, որ Բաքու-Ստեփանակերտ «ինտեգրման բանակցությունների» վերաբերյալ Ալեն Սիմոնյանը բառացի ասում է, որ դեռեւս ճանապարհ կա անցնելու։ Այսինքն, Ալեն Սիմոնյանը չի բացառում բացարձակապես ադրբեջանական օրակարգի՝ «վերաինտեգրման» օրակարգի հավանականությունը։ Մի բան էլ ասում է, թե ճանապարհ կա անցնելու։ Սրան առաջնահերթ պետք է գնահատական տա ժողովուրդը, եւ առաջնահերթ այն մարդիկ, որոնք 2021թ․-ին սխալմամբ ձայն են տվել իրենց»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ Ալեն Սիմոնյանը «հավանականությունը ռեալ չի համարել», Հայկ Մամիջանյանն ասաց․ «Չի համարում, բայց ճանապարհ անցնելու մասին է խոսում։ Այսինքն, չի ասում, որ դա անընդունելի է եւ հակասում է Արցախի դիրքորոշմանը։ Ինձ համար նաեւ անհասկանալի են նրա ուղիղ ակնարկները եւ ճնշումն Արցախի իշխանության վրա՝ արտաքին քաղաքական ուղղվածության առնչությամբ։ Նաեւ նա, զարմանալի չէ, որ լավ չի տիրապետում արցախյան շարժմանը։ Այո, այն մեկնարկել էր որպես բնապահպանական շարժման շարունակություն, բայց՝ Երեւանում, մայր Հայաստանում։ Էկոլոգիական շարժումը վերածվեց համազգային արցախյան շարժման»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031