«Փաստենք, որ Ալեն Սիմոնյանի երեկվա ասածները եւ Արարատ Միրզոյանի ասածները Մոսկվայում հակասում են իրար։ Թող իրար հետ հասկանան, թե ինչ են խոսելու, կամ որոշեն, որ իրենցից մեկը դադարի խոսել արտաքին քաղաքականությունից։ Երկիրը փորձադաշտ չի։ Երկուսի ասածները ծայրաստիճան իրարամերժ ուղերձներ են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Դառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը՝ Հայկ Մամիջանյանը անընկալելի որակեց փաստը, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը կոնկրետ ուղերձներ է հղում ՌԴ-ի մասին, սակայն Արարատ Միրզոյանն այդ հանդիպման ժամանակ լռում է դրանց մասին․ «Քաղաքացիները կարող են համադրել, թե Ալեն Սիմոնյանն այստեղից ինչպես էր խոսում մեր ռազմավարական դաշնակցի մասին, եւ ինչպես էր խոսում Արարատ Միրզոյանը։ Նա խնդիրները չէր բարձրաձայնում։ Չի կարելի Բրյուսելում բողոքել Մոսկվայից, իսկ Մոսկվայում՝ Բրյուսելից։ Մինչդեռ նույն քաղաքական թիմի երկու պաշտոնյա միաժամանակ տարբեր շեշտադրումներով էին խոսում դաշնակցի հետ հարաբերությունների մասին։ Եթե խնդիրներ կան, ինչո՞ւ չեն բարձրաձայնվել Մոսկվայում։ Կամ ինչո՞ւ չեն լռում, որպեսզի փակ ձեւաչափով այդ խնդիրները ներկայացնեն Մոսկվային»։
Հայկ Մամիջանյանը նաեւ շեշտեց․ «Երեկ ցավոք Միրզոյանի ներկայությամբ օգտագործվեց «30 տարվա օկուպացիա» եզրույթը, եւ դրան ոչ մի պատասխան չհնչեց։ Քաղաքացիները պետք է տեսնեն նաեւ, որ Լավրովը երեկ ասաց այն, ինչի մասին մենք քանիցս ասել ենք՝ հոկտեմբերի կեսին կար հնարավորություն պատերազմը կանգնեցնելու, բայց Նիկոլ Փաշինյանը դրանից չի օգտվել։ Այլապես մարդկային զոհերի եւ տարածքային կորուստների պատկերն այլ կլիներ։ Սա կայացած փաստ է, որովհետեւ Միրզոյանը դա չհերքեց։ Փաշինյանը խիստ կասկածելի դրդապատճառներով հոկտեմբերի կեսին չի կանգնեցրել պատերազմը, թեեւ առկա էր հնարավորություն»։
Կարդացեք նաև
Մամիջանյանը նաեւ նկատեց, որ ըստ Լավրովի՝ ՀՀ-ին ուղղված ՀԱՊԿ-ի փոխօգնության փաթեթը երկար քննարկվել եւ պատրաստվել է ՀՀ ԱԳՆ-ի օգնությամբ, սակայն Փաշինյանը դրանից հրաժարվել է վերջին պահին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
իսկ ով հնչեցրեց պարոն Պապիջանյան, նա ում պաշտամունքն եք դուք քարոզում, նա ում դուք համարում եք ռազմավարական մեծ եղբայր ձեր “բանակցային առաջնագծում”․․․․ հայկական հանրապետականների փարիսեցիությունը աննախադեպ է իհարկե։
Բա հիմա ՀՀԿ քաղբյուրոյի նիստ հրավիրեք և դատապարտեք լավրովի հայտարարությունը․․․․