ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեռ քննարկումներ չի արել՝ Երեւանի քաղաքապետի սպասվող հերթական կամ արտահերթ ընտրություններին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
«Մենք, ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քաղաքական դաշտը՝ ոչ իշխանական դաշտը, պետք է փորձի միասնական դիրքորոշմամբ հանդես գալ եւ պետք է փորձի քաղաքապետի ընտրությունները վերածել մի գործընթացի, որը կարող է բերել ընդհանուր իշխանափոխության»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ ընդդիմությունը թեկնածու ունի եւ մտադիր է Լեւոն Քոչարյանին առաջադրել՝ երկրորդ նախագահի որդուն, Անդրանիկ Թեւանյանը նշեց․ «Լեւոն Քոչարյանի հետ կապված նման տեղեկություն չկա, դա մամուլի հրապարակումն է։ Մենք նման քննարկում չենք ունեցել»։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանն օրերս հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ