Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են. Գուրգեն Ներսիսյան

Մարտ 21,2023 11:28

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ամենօրյա ռեժիմով իրականացվում են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումներ, որոնց ընթացքում ի հայտ բերված խախտումների կապակցությամբ հարուցվում են տասնյակ վարչական վարույթներ:

Բացի մանրածախ վաճառք իրականացնողներից, միջոցներ են ձեռնարկվում նաև գնաճի հանգեցնող առավել խոշոր ձեռնարկատերերին բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է նման հերթական դեպքը, հարուցվել է վարչական վարույթ, հայտնաբերված ապրանքները վերցվել են պետական եկամուտների կոմիտեի տիրապետության տակ:

Անօրինական տնտեսական շրջանառության բոլոր որջերը բացահայտվելու են, անկախ պետական մարմինների հանդեպ դրանից ծնվող արհեստական ու ուղղորդված դժգոհությունից, անկախ տարբեր շրջանակների կողմից հնչող քննադատություններից:

Անընդունելի եմ համարում պետական մարմինների ծանրագույն աշխատանքը թերագնահատելն ու նսեմացնելը: Հանրությունը պետք է աջակցի պետական մարմիններին, իսկ նրանք, ովքեր ցանկություն չունեն, ավելի լավ է չխանգարեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031