Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվում է արժեհամակարգի թարմացում․ «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 21,2023 11:24

2020 թ. նոյեմբերի 9-ից հետո հայկական իրականությունում նկատված հոգեբանական ցնցումն օրինաչափ էր եւ բնորոշ բոլոր նմանատիպ ճակատամարտերում անհաջող հանգուցալուծում տեսած ցանկացած հասարակությանը:

Այդ օրն իր հետ բերեց բազմաթիվ հարցեր, որոնք իրենց պատասխանները կստանան ժամանակի ընթացքին զուգահեռ, սակայն այսօր գերնպատակն առաջ նայելն է, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է տեսլական՝ հիմնված արժեհամակարգի վրա: Նորանկախ Հայաստանի երեք տասնամյակների ընթացքն ապահովող արժեքային համակարգը կառուցվել է Արցախյան շարժման եւ դրա համատեքստում առաջին ազատամարտի հաղթանակի հենքի վրա: Այն զուտ Արցախի եւ արցախցու ազատության, անվտանգության համար պայքար չէր լոկ, այլ հայ ժողովրդի՝ սեփական բնօրրանում ապրելու հազարամյակների պայքարի շղթայի մի օղակը:

Հետեւաբար, նոյեմբերի 9-ը մեր ժողովրդի ապագայի տեսլականի բովանդակային հատվածում որեւէ բան չփոխեց, սակայն միանշանակ փոխեց դրան հասնելու քայլերը՝ ձեւի առումով: Վերջինս էլ իր հերթին պահանջում է արժեհամակարգի թարմացում՝ արդեն գոյություն ունեցողի, փորձություն բռնածի եւ ցանկալի արդյունքներ տվածի հիման վրա: Արցախի եւ Հայաստանի շուրջ ձեւավորված նոր իրողությունները մեր անփոփոխ նպատակին ուղղված գործողությունները նոր գործիքակազմով հագեցնելու իմպերատիվ պահանջ են առաջացրել՝ արդի աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ:

Հայ փորձագիտական միտքը մերօրյա իրողություններում հաճախ է հղում կատարում հետպատերազմյան Գերմանիային եւ Ճապոնիային, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերջիններիս արագ ոտքի կանգնելու սինդրոմին: Չնայած մշտապես մատնանշվում են այս երկրներում արձանագրված տնտեսական աննախադեպ թռիչքային զարգացումները, որոնք հիմնականում ժամանակի իշխանությունների հմուտ կառավարման արդյունք էին, սակայն դրանց արդյունավետությունն ապահովող գործոններից մեկն է եղել գերմանացու եւ ճապոնացու հոգեկերտվածքը:

Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը տարբերվում է գերմանա-ճապոնական հետպատերզմական վիճակից նրանով, որ պատերազմն ուղղակի եւ հիբրիդային տեսքով դեռ շարունակվում է: Այս իրավիճակը չի կարող չանդրադառնալ հանրապետության կարեւորագույն ոլորտի՝ տնտեսական վիճակի վրա: Այն առաջադրում է նաեւ պետության անվտանգության համակարգի նոր սպառնալիքներ, ինչը ենթադրում է աշխարհաքաղաքական նոր իրողությունների թելադրանքով դրա վերանայում: Դա էլ իր հետ բերում է հայկական միասնական տեսլականի ճանապարհին գործիքակազմի թարմացում՝ հիմքում անխուսափելիորեն ունենալով գաղափարական եւ արժեքային համակարգի վերաիմաստավորումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031