Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ շուրջ 270 րոպե պատասխանեց լրագրողների հարցերին։ Իրականում առանձնապես նոր բան չկար այդ ասուլիսում: Սակայն ուշագրավ են չորսուկես ժամանոց այդ «միջոցառման» հետ կապված «վիճակագրական» որոշ տվյալներ, որ դուրս են բերել մեր լրագրողները:
Մասնավորաբար, Արցախի հետ կապված Փաշինյանը շրջանառել է 83 թեզ, որոնցից 24-ն ուներ ակնհայտ հակաարցախյան բնույթ ու ենթատեքստ:
Օրինակ՝ երբ ՀՀ-ն բանակցում է Ադրբեջանի հետ, ԼՂ-ում սկսում են կասկածել, թե ի՞նչ դավադրությունների մեջ է ՀՀ իշխանությունը, ուստի թող ԼՂ-ն ինքը բանակցի Ադրբեջանի հետ: Կամ՝ ճիշտ կլինի իրավունքների և անվտանգության առաջնային հետապնդողը լինի ԼՂ ժողովուրդը, պետք է խոսակցություն տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև:
Կամ՝ Հայաստանը ոչ թե հրաժարվում է ԼՂ-ից, այլ պատերազմում պարտության պատճառով լիարժեք չի կարող այդ անվտանգությունն իրականացնել և այլն, և այլն։ Ասուլիսի հիմնական ասելիքներից մեկն էլ խաղաղապահների թեման էր, որին Փաշինյանը «նվիրել» էր ամբողջ 13 թեզ, ընդ որում՝ առավելապես ՌԴ-ի ու ռուս խաղաղապահների ուղղությամբ հասցեական մեղադրանքներ հնչեցնելով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում