Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում նախընտրական մթնոլորտ է։ Բոլորը ստարտի վրա են՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ, սակայն իշխանական դաշտում դեռ կատարյալ անորոշություն է, չգիտեն՝ արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրություններ անեն: Չգիտեն, քանի որ որոշումն ընդունելու է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Բանն այն է, որ «Երեւանի մասին» օրենքի բացերը մանեւրելու եւ քաղաքական հակառակորդներին մոլորեցնելու հող են ստեղծում։
Էդուարդ Շարմազանովը, որ 2013-ին, 2017-ին ղեկավարել է Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբը, մեզ ասաց․ «Ես Երեւանի քաղաքապետի ընտրությունով հետաքրքրված չեմ։ Չեմ էլ կարծում, որ Երեւանի ընտրությունը կամ քաղաքապետի ընտրություններն առաջնային են։ Իմ կարծիքով, սա Նիկոլի հերթական կեղծ օրակարգն է։ Առաջնայինն Արցախն է, էլի Արցախը ու նորից Արցախը։ Արցախից է կախված՝ Երեւան կմնա՞, թե՞ կդառնա թուրքական եսիմինչ։ Բայց սա զուտ իմ կարծիքն է։ Այո, ՀՀԿ շտաբի պետ եմ եղել ե՛ւ 2013-ի, ե՛ւ 2017-ի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Բայց այն ժամանակ Շուշին ու Հադրութը մերն էին, իսկ Հայաստանում էլ թուրքերը չէին վխտում»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում