Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական իշխանությանը 25-ից մինչև 45 տարի ծառայած 7 դատավորների շնորհակալագրեր են հանձնվել

Մարտ 20,2023 22:15

Վերջին 6 ամիսների ընթացքում դատավորի բարձր պաշտոնին հրաժեշտ տված 7 դատավորների, որոնք իրենց կյանքի մեծ մասը՝ 25-45 տարին, նվիրել են դատական իշխանությանը, հանձնվել են շնորհակալագրեր:

Պաշտոնաթող դատավորներն են՝

Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 33 տարի,

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը՝ դատական իշխանությանն է նվիրել իր կյանքի 45 տարիները,

Վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը՝ արդարադատություն է իրականացրել ավելի քան 22 տարի,

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը՝ դատական իշխանությանն է ծառայել է շուրջ 22 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Մամիկոն Դրմեյանը՝ իր կյանքի ավելի քան 25 տարիները նվիրել է դատական իշխանությանը անձնվեր ծառայելուն,

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը՝ իրավունքին և օրինականությանը ծառայել է շուրջ 27 տարի,

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը՝ դատական իշխանությանը ծառայել է ավելի քան 22 տարի:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031