«Այն որոշումը, որ կայացված է Հաագայում, չի կարող նպաստել այն նպատակին, որը միջազգային հանրությունը հայտարարում է, այն է՝ հաստատել տարածաշրջանում խաղաղություն: Նման որոշում կայացնելը ոչ ավել, ոչ պակաս ՌԴ նախագահի նկատմամբ, հստակ երեւում է, որ այս տարածաշրջանում թելադրող դիրք ունենալու պայքար է, որին ՀՀ-ն չպետք է որեւէ ձեւով մասնակցի: Վտանգավոր բան կա: Երբ սկսում ես ակտիվ գործողություններ այդ ուղղությամբ, որի արդյունքում այդ նույն վեճը, առճակատումը տեղափոխում ես քո տարածք, դու քո տարածքը, քո հայրենակիցներին ենթարկում ես ագրեսիայի սպառնալիքի վտանգի»,- այսօր լրագրողների հետ զրույցումասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա, ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար եւ չկա ոչ մի տարբերակ, թե ինչով ես փոխարինելու: Նրա մեկնաբանությամբ՝ Հայաստանը չպետք է առանց ՌԴ միջնորդության Ադրբեջանի հետ ուղիղ բանակցեր, ՌԴ-ի հարցադրումները տրամաբանական են. «Նախ դուք պետք է բարի լինեիք Պրահայում ասել՝ գիտեք ինչ կա, առանց Ռուսաստանի մասնակցության մենք չենք կարող այս հարցերը քննարկել: Կամ հետո Մյունխենում վերահաստատում եք Պրահայում ձեռք բերված համաձայնությունները: Նախ, ի՞նչ համաձայնություն է դա: Եթե այն է, որ դուք ավելի եք վտանգում մեր հայրենակիցների կյանքը, դա համաձայնություն չի, հանցագործություն է: Դու ՌԴ-ի դեմ վարքագիծ մի ցույց տուր, նրա դերը կարեւորելով իրեն բեր այդ դաշտ, որ ստանձնի ու կատարի իր պարտավորությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ