Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյան․ «2026 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատ քաղաքացի չպիտի լինի»

Մարտ 20,2023 19:55

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախարարն այսօր ներկայացնում էր նախարարության նախորդ տարվա ծրագրի կատարման արդյունքները։

Մկրտչյանի ներկայացմամբ՝ 2022-ին նախարարության փաստացի ֆինանսավորումը կազմել է 612, 6 մլրդ դրամ, կատարողականը՝ 98,7%։ Ըստ կատարողականի, կենսաթոշակային ապահովությանն ուղղվել է 412 մլրդ  դրամ,  ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագրին՝ 40 մլրդ դրամ, անապահով խմբի պաշտպանության ծրագրին՝27,6 մլրդ դրամ, սոցապահովության ծրագրին՝ 73,9 մլրդ դրամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մի քանի հարց ուղղեց նախարարին։ Նա հիշեցրեց կառավարության ծրագիրը՝ աղքատության վերացման վերաբերյալ, ապա հիշեցրեց, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

«76 հազարից ավելի ընտանիք ընտանեկան նպաստ է ստանում, քանի՞ ընտանիք է  դուրս եկել ընտանեկան նպաստի համակարգից, եւ որքան էլ որ մենք դա  ներկայացնում ենք որպես լավ վարչարարության արդյունք, այնուամենայնիվ, ես մտահոգվում եմ այն հանգամանքով, որ մենք կարող ենք ունենալ դեպքեր, երբ համակարգից դուրս են գալիս կամ գուցե նրանց փոխարեն հայտնվել են մարդիկ, որոնք չպիտի ստանային նպաստ»,-հետաքրքրվեց պատգամավորը։

Ի պատասպան հարցի, նախարարն ասաց՝  2021-2026 թվականների կառավարության ծրագրում նշված է, որ ծայրահեղ աղքատներ չպետք է ունենանք․« Նախորդ տարի վարչարարության արդյունքում անապահովության համակարգից ավելի քան 10 հազար ընտանիք է դուրս եկել։ Բնականաբար, ավելի խորքային ուսումնասիրության արդյունքում կարող ենք ասել՝ վարչարարության եւ մյուս սոցիալական ծրագրերի աշխատանքի արդյունքում է եղել»։
Մկրտչյանի ներկայացմամբ՝  նախատեսվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկում․«Դրա ընթացքում շատ հարցերի պատասխաններ կլինեն։ Բայց ծայրահեղ աղքատության հաղթահարման մի շատ կարեւոր սկզբունք կա, որ մենք զբաղվածության ռազմավարությունը դիտարկում ենք իբրեւ աղքատության հաղթահարման ռազմավարություն, որովհետեւ աշխատանքի միջոցով է հնարավոր մարդուն տալ տեսլական, ոչ թե անընդհատ սոցիալական աջակցություն տալ»։

Ըստ նախարարի, 10,362 քաղաքացի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել,  այս թվում՝ 9693-ը գրանցված էին որպես գործազուրկ, 8685-ը՝ ընտանեկան նպաստի համակարգում։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031