Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան աշխատանքներ է տանում «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի շրջանակում Վրաստանի համար դռները միշտ բաց են:
«Վրացական կողմը դեռ մտածում է այդ ձևաչափին միանալու ուղղությամբ, բայց առաջին հանդիպումը կայացել է, և Թբիլիսիի համար դռները միշտ բաց են: Այժմ մենք աշխատում ենք «3+3» ձևաչափով երկրորդ համդիպումը հրավիրելու ուղղությամբ, Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է խարխլելու համար այդ կառույցը, որը նոր-նոր ձևավորվում է»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ