Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի հրաժարվի Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումից:
«Կցանկանայի գոհունակություն հայտնել նրանից, ինչ ասաց Արարատ Սամվելովիչ Միրզոյանը, մասնավորապես այն, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու որոշումը ստորագրելուց»,- ասել է Լավրովը Հայաստանի ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նա նշել է, որ այդ որոշումը Երևանում մի քանի ժամ տևած քննարկումների արդյունք է, և հիմա քիչ բան է մնացել` բոլոր անդամների ստորագրությունը: «Նման հնարավորությունը դեռ պահպանվում է, ՀԱՊԿ-ը դրան պատրաստ է, մենք գիտենք այդպիսի պատրաստակամության մասին, ուստի ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվում այդ հնարավորությունից, որը, իհարկե, բխում է տարածաշրջանում անվտանգություն ապահովելու շահերից»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ