Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև նոր հանդիպման ժամկետները կքննարկվեն առաջիկայում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Մեր հայ գործընկերները հաստատել են օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մամուլի ասուլիսում հնչեցրածն այն մասին, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի հանդիպման,- ասել է Լավրովը: – Կարծում եմ` առաջիկա օրերին կտեսնենք` որ օրն է հարմար բոլոր երեք նախարարներին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ