Արևմուտքը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հարավային Կովկասում մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների` գունավոր հեղափոխություններ կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Արևմուտքը ֆինանսական, այդ թվում՝ նյութական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների, որոնք աշխարհի այդ հատվածում էլ, ինչպես որ մյուս տարածաշրջաններում, զբաղվում են միջոցառումներով, որոնք կարելի է անվանել որպես հերթական գունավոր հեղափոխության նախապատրաստում»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ