Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը շարժվում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Մարտ 20,2023 17:05

«ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ մոտենում է ժամանակը, որ Ալիևին միջազգային հանրությունում ճանաչեն որպես ագրեսոր։ Այսինքն գործողությունները, որոնցով առաջնորդվում է Ալիևը տանում է ուղիղ Սադամ Հուսեյնի ճանապարհով»․ այս մասին նշում է Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադառնալով Ալիևի նախօրեին կատարած հայտարարություններին, ըստ որի Հայաստանը եթե ցանկանում է հանգիստ ապրել, ապա պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս։

Ըստ Բագրատյանի Ալիևը շտապում է, որովհետև շուտով Թուրքիայում ընտրություններ են, իսկ ինքը ապավինում է, որ Հայաստանի հետ հակամարտությունում Էրդողանը իրեն աջակցի․  «Ալիևի ողջ հույսը Էրդողանն է, որը կարող է ռազմական օգնություն ցույց տալ իրեն և ինքը կկարողանա նոր ագրեսիա նախաձեռնել  Արցախի և ՀՀ-ի վրա»։

Հարցին, թե արդյոք Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի Արցախում բազմազգ խաղաղապահներ տեղակայելու հարցում, Բագրատյանը պատասխանեց․ «Շատ կարևոր է Արցախի ժողովրդի հավաքական կարծիքը։ Վախենամ, որ ՀՀ-ն քայլեր անի, որոնք Արցախի ժողովուրդը  իր կողմից ընտված խորհրդարանն ու նախագահը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031