Ռուսաստանն անթաքույց նշաններ է տեսնում Արևմուտքի կողմից՝ իրենց Հայաստանի հետ գժտեցնելու և Հարավային Կովկասում իրավիճակը խարխլելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Խոսել ենք Հարավային Կովկասում իրավիճակի տագնապալից միտումների մասին: Մենք տեսնում ենք, որ Արևմուտքն անթաքույց կերպով փորձում է գժտեցնել միմյանց հետ Ռուսաստանն ու Հայաստանը, եկեք անունները կոչենք իրենց անուններով, խարխլել տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ փորձերը դատապարտված են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ