Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց են Պուտինին ձերբակալելու. Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը

Մարտ 20,2023 14:19

Այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ունե՞նք հնարավորություն՝ ռազմական ագրեսիան կանխելու համար՝ պատասխանեց, որ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով ամեն ինչ անում է՝ ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններին, որ Հայաստանի խղճին ենք թողնում այն, որ Ղարաբաղի ճակատագիրը թողնվում է երրորդ երկրների վրա՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՌԴ-ի կողմից առաջարկները մշտապես ՀՀ-ն ընդունել է եւ խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնությունը. «Ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմի արձագանքներին: ՀՀ-ն 99 % դեպքերում իր համաձայնությունը տվել է, ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում ադրբեջանական կողմի արձագանքին: Ինչի՞ էր ՌԴ-ն ստորագրում այդ փաստաթուղթը եւ ինչու են ռուս խաղաղապահները այնտեղ կանգնած: Դա ՌԴ պատասխանատվության գոտում է: Եթե իրենք թողնում են մեր խղճին, ինչպե՞ս են վերաբերում այն փաստին, որ մինչեւ հիմա ռուս խաղաղապահների մանդատը Ադրբեջանը չի հաստատել»:

Հարցին՝ Հաագայի միջազգային դատարանը քրեական միջազգային օրդեր է տալիս՝ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար, այս շաբաթ ՀՀ ՍԴ-ն դիտարկելու է այդ հարցը Հռոմի ստատուտի վերաբերյալ, եթե դա վավերացվի ու ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի շրջանակներում գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ի՞նչ գործողություն կանի՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ դա դեռ պետք է գա ԱԺ, ՍԴ-ն պետք է որոշում կայացնի. «Ես պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, բայց կարծում եմ, որ իրավական եւ քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ ինքը, քան կոնկրետ գործողությունների մասով…Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»:

ՀԱՊԿ-ի մասին խոսելով՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Այն գործողությունները, որ ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում եւ ցույց է տալիս իր բացակայությունը»: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այս ընթացքում Հայաստան է այցելել, այցելել Ջերմուկ, Ալեն Սիմոնյանը արձագանքում է. «Որ եկավ, ի՞նչ փոխվեց: Թող գան, գնան, հարցը դրանով չի լուծվում: Դա չի խանգարի երկու օր հետո որեւէ գործողություն սկսելու: Այդ փորձը ունեցել ենք ավելի բարձր պաշտոնյաների այցելությունից հետո…Այդքան այցելությունից հետո մենք մեկ է՝ ունեցանք Սեւ լիճ, ունեցանք Ջերմուկի հարձակումը»:

Խոսելով արցախյան խնդրի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները փորձում են ինչ-որ եզրեր գտնել խոսակցության. «Եվ ես չեմ կարծում, որ հիմա ես առնվազն պետք է մտնեմ այդ խոսակցության արանքը եւ մոդերատորի դեր խաղամ: Թող սկսի հլը այդ խոսակցությունը, Բաքու են կանչում, ո՞վ է երաշխավորում, որ գնան Բաքու, ինչ է լինելու: Մենք դեռ գերիներ ունենք այնտեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031