Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Երբ ասում են՝ պետք է ստրուկ լինես, անընդունելի է: Այսպես կոչված ընկերները փորձում են իշխանափոխություն անել». Թբիլիսիի քաղաքապետ. JAMnews

Մարտ 20,2023 14:08

JAMnews. Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Վրաստանի, այսպես կոչված, բարեկամները փորձում են ինչ-որ կերպ երկրում իշխանափոխություն անել։ Նրա խոսքով՝ ինքը լավ ծանոթ է եվրոպական արժեքներին, «բայց երբ քեզ ասում են, որ պետք է ստրուկ լինես, դա անընդունելի է»։

Էլ ի՞նչ է ասել Թբիլիսիի քաղաքապետը Եվրամիության մասին.

  • «Կառավարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի [ԵՄ թեկնածուի] կարգավիճակ ստանալու համար։ Բայց ես, դարձյալ 100 տոկոսով վստահ չեմ, որ կարգավիճակի վերաբերյալ դրական որոշում կլինի, քանի որ այն օգտագործվում է որպես քաղաքական զենք»։
  • «Իմ ամբողջ անցած կյանքը կապված է Եվրոպայի հետ, իմ բոլոր հաջողությունները կապված են Եվրոպայի հետ։ Ես ապրել եմ Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկում և հրաշալի գիտեմ, թե ինչ են իրենցից ներկայացնում եվրոպական արժեքները, լավ գիտեմ, թե որքան քաղաքակրթություն կարող է բերել եվրոպական զարգացումը։ Բայց, ընկերներ, երբ քեզ ասում են, որ դու պետք է ստրուկ լինես, դա կտրականապես անընդունելի է։ Մենք պետք է գլուխներս բարձր քայլենք, պետք է անցնենք ողջ Եվրոպայով, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկիրը դառնա Եվրամիություն կոչվող ընտանիքի անդամ»։
  • «Երկրորդ ճակատի բացման վերաբերյալ հայտարարությունների տարածումը դանդաղե՞լ է, այդ հայտարարությունները վերացե՞լ են։ Օրհնված մարդիկ, ի՞նչ եք արել այս Վրաստանի հետ, ի՞նչ եք ուզում այս երկրից։ Դուք ավելի զարգացած երկրներ եք, քան մենք, ավելի ուժեղ տնտեսություն ունեք, քան մենք, ձեր երկրներում ավելի շատ մարդ է ապրում, քան մեր։ Ի՞նչ եք ուզում այս երկրից։
  • «Մենք պահպանել ենք խաղաղությունը, երկիրը զարգանում է, մենք ունենք տնտեսական աճ, մենք ձգտում ենք դեպի Եվրոպա, ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է լինի լարվածություն, պատերազմ, ինչո՞ւ պետք է լինեն գերբնակեցված քաղաքներ, փախստականներ։ Դեռ ուզու՞մ ենք այդ ամենը։ Սա է իրականությունը»:
  • «Այդ հանրահավաքում կային մարդիկ, որոնք իսկապես [ուզում են] եվրոպական ապագա, և այս թեման նրանց համար կարմիր գիծ է։ Վրաստանում նման մարդիկ շատ կան, և այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է։ Բայց այնտեղ շատ մարդիկ կային՝ «Գիրչիի» երիտասարդները, ովքեր հատուկ թրեյնինգներ են անցնում, «Ազգային շարժման» երիտասարդները, «Ֆրանկլինի դպրոցը», որն ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր ուղղություն է, և մենք այդ հարցի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրենք հասարակությանը»։
  • «Տեսեք, երբ սկսվեցին այդ բախումները՝ Մոլոտովի կոկտեյլները, քարերը, հատուկ նշանակության ջոկատը նահանջեց ու անմիջապես վերադարձավ, նույնը շարունակվեց։ Այդ ամենն արվել է միտումնավոր՝ որոշ անկարգություններ ու առճակատումներ ավելի խորացնելու համար։ Բայց մենք ոչ մեկին երկիրը մանիպուլացնելու հնարավորություն չենք տա»։
  • «Խոսքի և արտահայտվելու ազատությունն այս երկրում պաշտպանված է. կարելի է խոսել ինչ-որ հարցերի շուրջ, բողոքել այս կամ այն ​​ձևով, բայց այդ ամենը պետք է անել օրենքի սահմաններում։ Եթե ​​որևէ մեկը համարձակվի կազմակերպել ինչ-որ կոնֆլիկտ, արյունահեղություն, հեղափոխություն, դրան կհետևի ամենախիստ արձագանքը, իհարկե, օրենքի շրջանակներում»։

Քաղաքապետ Կախա Կալաձեն երրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որը մարտի 7-9-ի ցույցերից հետո հնչեցնում է կոշտ հակաարևմտյան հայտարարություններ և ցուցարար երիտասարդներին կապում տարբեր «ռեակցիոն» քաղաքական խմբավորումների հետ։

Նախ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Իմեդի» կառավարական հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցում մարտի 7-9-ի իրադարձությունների մասին հայտարարել էր, որ «չի բացառվում, որ ակցիայի կազմակերպիչներն իրենք ծեծած լինեն որոշ երիտասարդների» իրենց նպատակներին հասնելու համար։ Նրա խոսքով՝ «Եվրախորհրդարանն ավելի լավ կանի հոգ տանի իր մասին, քանի որ կոռուպցիոն սկանդալում ներգրավված է 100 եվրապատգամավոր»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031