Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհ Գարագավորյանը դատի է տվել ԱԱԾ-ին՝ պահանջելով հեռացնել իր տվյալներն անցանկալի անձանց ցանկից

Մարտ 20,2023 13:24

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը հայց է ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության` պահանջելով, որ իր տվյալները հեռացնեն Հայաստանի Հանրապետության համար անցանկալի անձանց տվյալների բանկից, այսինքն` նրա մուտքը արգելվել է Հայաստան: Հայցադիմումը դատարան է ներկայացվել մարտի 15-ին, դատարանն այն վարույթ է ընդունել, գործը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին:

Հիշեցնենք, որ արգելվել էին նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդերլանդների Հայ դատի գրասենյակի ատենապետ Մասիս Աբրահամյանի եւ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը, նրանք ևս հայց են ներկայացրել ընդդեմ ԱԱԾ-ի:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031