Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր երկշաբաթյա փորձուսուցում են անցնելու խորհրդարանում:
Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է «Թարգմանչական գործ» մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանն ուսանողներին է ներկայացրել խորհրրդարանի կազմավորման պատմությունը, պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:
Այնուհետև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա էր փորձուսուցման խմբի ղեկավար Նարինե Մինասյանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին