Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ստանալով դատախազության պատասխանը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունն իրավական գործընթաց կսկսի 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ»

Մարտ 20,2023 12:45

Կապիտուլյացիայի փաստաթուղթը և դատախազության լռությունը

03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին՝ խնդրելով տրամադրել՝ ՀՀ գլխավոր դատախազության իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ էության, կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ:

Դատախազությունից պատասխանել են, որ գրավոր հարցման պատասխանը կուղարկվի այն ստանալու պահից 30-օրյա ժամկետում, ընդ որում ձգձգելով պատասխանի ժամկետը ակնարկվում է, որ դատախազությունը տարակուսանքի մեջ է իրավական գնահատական տալու, կամ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։

Ստանալով՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջնական պատասխանը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսելու խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, որը կբացառի Արցախի շրջափակումը, կվերականգնի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կապահովվի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Պատրաստ ենք համագործակցել, ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք պատրաստակամ են մասնակցել իրավական գործընթացին:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031