Լրահոս
Օրվա լրահոսը

Նոտարը 25 տարի առաջ փաստաթղթեր է կեղծե՞լ

Մարտ 20,2023 10:33

Aravot.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի դատախազությունում՝ պետական շահերի հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 25 տարի առաջ՝ 1998թ.-ին փաստաթղթեր են կեղծվել։ Այսպես, Մարտունու պետական նոտարական գրասենյակի պետական նոտար Ա. Ա․–ն քաղաքացուհիներից մեկի միակ ժառանգ է ճանաչել Հ․ Հ․-ին՝ տրամադրելով ժառանգության իրավունքի վկայագիր։ Արդյունքում, Մարտունի քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող 6.5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ գրանցվել է վարձակալության իրավունք, իսկ 1980.55 քմ մակերեսով մարզադաշտի տրիբունայի նկատմամբ սեփականության իրավունք: Սակայն պարզվել է, որ ըստ ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի՝ նշված հասցեում այդ քաղաքացու անվամբ պետական գրանցում առկա չէ:

2009թ-ին հիշյալ 6.5 հա մակերեսով մարզադաշտի նկատմամբ գրանցվել է վարձակալության իրավունք, իսկ 1980.55 քմ. մակերեսով մարզադաշտի տրիբունան չափագրման արդյունքում դառնալով 1068 քմ՝ գրանցվել է սեփականության իրավունք։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում «ՀՀ քրեական օրենսգրքի» 457 հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031