Ռուս խաղաղապահները տարեսկզբից 105 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի կարիքավոր բնակիչներին, տեղեկանում ենք Արցախում խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջից։
Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները հանձնում են «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծի կամավորների կողմից հավաքված սննդի փաթեթները։ Մարդասիրական ակցիաներ են իրականացվում ԼՂ բոլոր շրջաններում, այդ թվում՝ ամենահեռավոր լեռնային գյուղերում։