Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի վերջին հայատյաց ու ագրեսիվ ելույթից հետո ադրբեջանական մեդիա դաշտը նոր թափով է սկսել պատերազմի ու ագրեսիայի քարոզ անել. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 20,2023 10:19

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ալիևի վերջին հայատյաց ու ագրեսիվ ելույթից հետո ադրբեջանական մեդիա դաշտը նոր թափով է սկսել պատերազմի ու ագրեսիայի քարոզ անել: Այսպես, Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ հաղորդավարը նշում է.
«Հայաստանը համ «փախչող շան պես» փախել է պատերազմի ժամանակ, իսկ այժմ չհամաձայնվողի վիճակո՞ւմ է հայտնվել: Գործընթացը տանում է դեպի պատերազմ: Գլոբալ մակարդակով մեր երկրի դեմ տեղեկատվական արշավ է գնում, խոսում են ԼՂ անկախության ճանաչման մասին, արդյունքում Երևանը խիստ ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել: Փորձո՞ւմ ես պայմաններ թելադրել բանակցություններում Հայաստան, դու կորցրել ես պատերազմը, խայտառակվել ես, ի՞նչ պայմաններից ես խոսում, բայց մի անհանգստացի «ռազմավարի պուրակում» բավականին տեղ կա դեռ ազատ, մենք հաճույքով կհամալրենք այն հայկական տեսականիով…»:

Ահա այսպես էլ ադրբեջանցի ժողովրդին պատրաստում են «խաղաղության»: Կարող եք այս տեսանյութը ցույց տալ միջազգային գործընկերներին, սա պետական հեռուստաընկերություն է, և ամենաշատը հենց դրանով են ատելության ու ագրեսիայի քարոզ անում, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության որևէ միտում չունի, դա ակնհայտ էր թե՛ 2020 թ. նոյեմբերին, թե՛ 2021 մայիսին, թե’ 2021 նոյեմբերին, թե՛ 2022 փետրվարին, օգոստոսին ու սեպտեմբերին, և թե՛ հենց հիմա:

Անհասկանալին այն է, թե ինչու են պետական համապատասխան գերատեսչությունները նոր սկսել տեսնել ու գնահատականներ հնչեցնել այս իրողության մասին: Հուսանք դա հետևողական բնույթ կկրի և հստակ գործողությունների ծրագիր կդառնա: Հակառակ դեպքում, Ադրբեջանն օր օրի ավելի ագրեսիվ ու անկառավարելի է դառնում՝ դուրս դնելով իրեն միջազգային իրավակարգից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031