Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարց համայնքի նախկին ղեկավարը հետախուզվում է խարդախության համար

Մարտ 19,2023 23:50

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Մարց համայնքի նախկին ղեկավար Ռոբերտ Գալստյանն  իր պաշտոնավարման տարիներին՝  2005-2021 թթ․, փաստաթղթային կեղծիքների միջոցով շահադիտական նպատակներով ուռճացրել է սպառողական կոոպերատիվի կազմում միավորվելու ցանկություն ունեցող համագյուղացիների թվաքանակը։

Մասնավորապես նա հիմնել է «Մարց համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվը եւ հետագայում այն օգտագործել է անձնական շահ ստանալու նպատակով։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Մարց համայնքի արոտօգտագործողների միություն» սպառողական կոոպերատիվի անդամներից ոմանք տեղյակ չեն եղել, որ իրենք այդ կոոպերատիվի անդամ են, ըստ այդմ էլ անդամավճարներ չեն վճարել, ընդհանրապես ժողովների չեն մասնակցել, վկայականներ չեն ստացել:

Գալստյանը խարդախությամբ պետությունից ձեռք է բերել եւ ապօրինի տնօրինում է ընդհանուր շուրջ 16.113.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկական՝ անիվավար տրակտոր,  խոտհնձիչ, հավաքիչ մամլիչ, խոտհավաք եւ 3 հատ ձեռքի ղեկավարման ինքնագնաց խոտհնձիչ, որոնք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վանաձորի ՀՔԲ-ում չեն հաշվառվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ռ. Գալստյանին հայտնաբերելու համար։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031