Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոյ» թատրոնը պետք է ապրի

Մարտ 19,2023 22:55

Մի անգամ գրել էի` այն, ինչ քոնն է, պետք է պահես, երբեք չզիջես ու չթողնես քայքայվի: Թատրոնն այսօրինակ վերամարմնավորված մեծ տարածքի տեր է՝ մարդու ներսի ու դրսի հետ մշտապես կապի մեջ: Այն հոգու անսահման ճանապարհ է բացում՝ մշտապես ուղենշելով երեւույթների կարեւորությունը, որը հաճախ մարդու կողմից այս կամ այն կերպ հետին պլան է մղվում: Իսկ ովքե՞ր են նրան լսում: Քչերը, որովհետև թատրոնը նաև հայելի է, մարդը նրա միջով շատ անգամ իրեն է տեսնում՝ ամաչելու չափ գորշ, երջանիկ լինելու պես հիանալի, միշտ ներկա՝ կյանքում, բացակա՝ ինչ-ինչ հարցերում:

Այսօր «Գոյ» թատրոնը կանգնած է լուծարման վտանգի առաջ։ Արձանագրենք` ստեղծագործական կազմ ունեցող թատրոնը, հանդիսատես ունեցող թատրոնը փակվում է ԿԳՄՍՆ-ի անհիմն ու իրենց համար «ցանկալի» պատճառաբանություններով։ Դիտելով թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումները, միանշանակ պնդում եմ, որ «Գոյ»-ը պետք է շարունակի իր ստեղծագործական ճանապարհը։

Այդ ո՞ր թատրոնում է անխտիր բոլոր ներկայացումների գեղարվեստական արժեքը բարձր ու անթերի։ Չեմ կարծում, որ կարողանաք օրինակներ բերել։ Բայց չպետք է խաթարել մի ողջ ստեղծագործական կազմի աշխատանքը։

Պարոնա՛յք, թատերարվեստի ճանապարհն ամեն կերպ մի փակեք, մի շարունակեք ձեր որդեգրած մշակութակործան քաղաքականությունը։ Աթոռը հավերժ չէ։ Սթափվե՛ք։
Ես կանգնում եմ «Գոյ» թատրոնի կողքին։

Ես դեմ եմ, որ իմ հայրենիքում թատրոն փակվի։ Այն ինչ քոնն է, կրկնում եմ, պետք է պահես ու չզիջես։
«Գոյը» չպե՛տք է քայքայվի։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031