ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ձերբակալվել է Արցախի Հանրային ռադիոյի նախկին հաղորդավար Սեյրան Կարապետյանը: Քանի որ Կարապետյանն աշխատում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում՝ որպես Ռուսաց լեզվի բաժնի վարիչ, նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ նրա ձերբակալության վերաբերյալ:
Տիկին Ղարախանյանը հետեւյալ կերպ արձագանքեց․ «Որեւէ բան չգիտեմ, ես էլ եմ սովորական քաղաքացու պես լսել, ոչինչ չգիտենք…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ