Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ասում էի՝ ժամանակն է հարված հասցնելու անիրավ դատավորներին». Կարեն Անդրեասյան

Մարտ 19,2023 18:37

«Առաջիկա կիրակին Հայոց ազգային տոնացույցով կոչվում է Դատավորի կիրակի, այն թերեւս համընկել է նրան, որ այսպիսի կազմով բարձրագույն խորհուրդը հրավիրում է հավաք, որտեղ ներկա է դատավորների գերակշիռ մեծամասնությունը, եւ այն տեղի է ունենում Դատավորի կիրակիի շեմին» ,-ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով Դատավորի կիրակիի խորհուրդը:

Նրա խոսքով. «Դատավորի կիրակին անիրավ դատավորի մասին է: Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի երկրի ոչ թե դատավորների, այլ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների հետ եւ իրենց ասում էի, որ ժամանակն է հարված հասցնելու անիրավ դատավորներին:

Ամեն օր Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս մեր գրասենյակը ստանում էր եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ բողոքներ դատական համակարգից: 2013 թ․-ին՝ ուղիղ 10 տարի առաջ այս օրը, տեղի է ունեցել հետեւյալը. այն ժամանակվա 230 դատավորներից այսօր 114-ը դուրս են եկել: Այսինքն, գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, տեղի է ունեցել համակարգի ինքնամաքրում» ։

Նա նշեց, որ Հայաստանում այսօր կա 280 դատավոր, որոնցից 144-ը նշանակվել է հեղափոխությունից հետո: ԲԴԽ նախագահի խոսքով, առաջիկայում էլ ինքնամաքրումը կարվի Սահմանադրության համաձայն:

«Մեկ կաշառակեր դատավորրը ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարներն ու հասարակական, քաղաքական գործիչները»,-ընդգծեց Կարեն Անդրեասյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասն՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031